Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սահմանագոտում անհանգիստ է

Մարտ 23,2011 00:00

Մարտի 16-ին տեղեկացրել ենք, որ մեկ օր առաջ այրվում էին Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար հատվածի տարածքները: Այստեղ զոհեր, տուժածներ, պատահարներ չկան, անցյալ տարվանից մնացած, չորացած խոտն էր այրվում:

Իսկ ահա սահմանամերձ Այգեհովիտ գյուղի «Ուռի հողեր» տարածքում հրդեհից պայթել է մեկ հակատանկային եւ 6 հակահետեւակային ական: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Այգեհովիտի սահմանամերձ տարածքներն ականապատված են դեռ 1991-92 թվականներից: Այգեհովիտի գյուղապետարանից տեղեկացանք, որ սահմանամերձ, վտանգավոր գոտում լինելու պատճառով այստեղ 1450 հեկտար գյուղատնտեսական հողեր՝ վարելահող, խաղողի այգի, խոտհարք եւ արոտավայր, չի օգտագործվում: Բերդի տարածաշրջանի Պառավաքարի գյուղապետարանից էլ հայտնեցին, որ ադրբեջանցի զինյալները հաճախ կրակ են բացում իրենց հողամասերում աշխատող պառավաքարցիների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել