Վարդենիսի ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով, գլխուղեղի ցնցումով եւ կոտրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 18-ամյա Հայկ Հ.-ն: Նա բժիշկներին հայտնել է, որ կատարվածի մասին ոչինչ չի հիշում: Պարզվել է, որ Վարդենիսի Ազգալդյան փողոցում Հայկ Հ.-ին երկաթաձողով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել 18-ամյա Դավիթ Բ.-ն: Հայկ Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: