Մարտի 21-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության ծառայողները Թբիլիսյան խճուղու թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 44-ամյա Արամ Մ.-ին եւ 47-ամյա Արտուշ Մ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին, նրանք երթուղային միկրոավտոբուսի սրահում գողացել են 50-ամյա Անահիտ Մ.-ի դրամապանակն ու փորձել են դիմել փախուստի, սակայն բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից: Գողոնն առգրավված է: