ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Գայի փողոցի 7/1 շենքի թիվ 6 բնակարանի բնակչի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ անօգնական վիճակում հայտնաբերվել է 71-ամյա Նաթելլա Մշեցյանը: Պարամեդիկ–փրկարարների կողմից հիվանդին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետեւ տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենա: