Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ցմահները շարունակում են հացադուլը

Մարտ 23,2011 00:00

Մարտի 12-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկ Սեմերջյանը, Արսեն Առուշանյանը, Սերգեյ Պետրոսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը շարունակում են իրենց հացադուլը: Երեկ տեղեկացանք, որ դատապարտյալների հարազատները դիմել են հանրապետության նախագահին: Լրացել է Մանուկ Սեմերջյանի ազատազրկման 20 տարին, իսկ մեկուսարանի հանձնաժողովը մերժել է նրան վաղաժամկետ ազատել, պատճառաբանելով, որ ունի 56 դրամի «պարտք»: «Այդ գումարը փաստացի չէ, տուժողը համապատասխան պահանջի թուղթ չի ներկայացրել»,- գրում են ցմահի հարազատները: Սեմերջյանն էլ դիմել է ՔԿՀ-ի պետին, հարցնելով, թե որտեղ պետք է մուծի գումարը, ինչի պատասխանը չկա: Մյուս ցմահները բողոքում են լրացուցիչ ճաղավանդակների, մեկուսարանի սննդի դեմ եւ տեսակցությունների ապահովման համար: Դատապարտյալները նախագահից խնդրում են, որպեսզի նա «Թույլ չտա ներսում սպանդ կազմակերպել եւ դադարեցվի սպառնալիքը իրենց նկատմամբ՝ անվտանգության «պադվալների» հիշատակմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել