Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ելքեր է փնտրում

Մարտ 23,2011 00:00

Սարյան 1 հասցեում գործող «Ն.Աղամյան» մթերային խանութի 73-ամյա տնօրենը եկել էր «Առավոտի» խմբագրություն, որպեսզի հայտարարություն տա: Պարզվեց, որ փետրվարի 7-ին խանութում ստուգումներ են իրականացրել Մյասնիկյանի հարկային տեսուչները եւ արձանագրել «Հարկերի մասին» օրենքի խախտումներ: Տեսուչների կազմած ակտի համաձայն, Ն.Աղամյանը խախտել է նշված օրենքի 25 հոդվածը: Հաշվապահական հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտմամբ վարելու, սխալ կազմելու համար Ն.Աղամյանին հարկայինը տուգանել է 8 մլն 278 000 դրամի չափով: Տիկին Նադյան ասում է, որ 51 տարի աշխատել է առեւտրի ոլորտում եւ իր հետ կատարվածը դժվար կացության մեջ է գցել իրեն: Նա ուզում էր հայտարարությամբ հավաստել, որ պետության նկատմամբ իր պարտականությունները կկատարի: Թոշակառու կինը դիմել է մի քանի գործարարների, որպեսզի օգնեն իրեն դուրս գալ ստեղծված ծանր իրավիճակից:

Սեփականաշնորհված 165 քմ տարածքից Ն. Աղամյանին մնացել է 40 քմ տարածքը, ուր աշխատում է, քանի որ այն իր եւ թոշակառու ամուսնու ապրուստի միակ միջոցն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031