Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՆԱԵՎ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Մարտ 23,2011 00:00

\"\" \"\"
\"\"
Աշոտ Խոսրովյանը, Հովակ Հովակիմյանը եւ Ռուբեն Պողոսյանը:

Երեկ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել են 3 երիտասարդներ՝ Հերացու անվան բժշկական պետական համալսարանի 1-ին կուրսի ուսանող՝ 21-ամյա Հովակ Հովակիմյանը, 20-ամյա Ռուբեն Պողոսյանը եւ 17-ամյա Աշոտ Խոսրովյանը: Վերջինս, ըստ իր հայտարարության, «Միկա» ֆուտբոլային թիմի 7 համարի ֆուտբոլիստն է:

«Առավոտի» տեղեկություններով, եռյակը ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ նշված բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցների կողմից Մաշտոցի պողոտայում գտնվող «Ֆրեշ» սուպերմարկետում կողոպուտ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել:

Պարզվել է, որ նրանց թիրախը եղել է Կարինե Արշակյանը, որի պարանոցից նրանք ակնհայտ հափշակել էին ոսկյա շղթան:

Շղթան իրավախախտների կողմից հայտնաբերվել է:

Քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրօրի 176 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել