Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ԶՈՐԱԿՑՈՒՄ Է ՏՈՒԺԱԾ ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐԻՆ

Մարտ 23,2011 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսն անդրադարձել է Արմավիր քաղաքում անցած կիրակի օրը տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին՝ արձանագրելով, որ դրանք անցել են, «ինչպես եւ սպասելի էր, վարչախմբի չգրված օրենքների շրջանակներում»։ «Հօգուտ հանրապետական գործող քաղաքապետի կատարված համատարած խախտումները եւ կիրառված բռնությունները միայն լուծեցին վերեւից իջած հրահանգի կատարումը՝ թե ով պետք է դառնա քաղաքապետ։ Խնդիրը լուծվել է վերջին ժամերին ոստիկանության միջամտությամբ՝ ամեն տեղամասում ցույց տալով րոպեում 2 քվեարկություն։ Հենց դրա դեմ էլ ծառացավ հասարակական ընդվզումը, որին մասնակցեցին հարյուրավոր մարդիկ՝ որպես բողոքի հուսահատ քայլ փակելով մայրուղին։ Բողոքի ակցիան ցրվել է Երեւանից բերված ոստիկանական ուժերի կողմից՝ բռնի մեթոդներով, շատերը ֆիզիկապես տուժել են եւ բերման ենթարկվել ոստիկանական բաժին»,- ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ։

ՀԱԿ-ը դատապարտելով վարչախմբի հերթական ապօրինությունները եւ բռնարարքները՝ իր զորակցությունն է հայտնել «ոստիկանական գործողություններից տուժածներին, ինչպես նաեւ իր պատրաստակամությունը՝ նրանց իրավական օգնություն ցույց տալու հարցում։ Իսկ օրինական ընտրության հնարավորություն, ինչպես բազմիցս համոզվել ենք, կստանանք միայն վարչախմբի հեռացումով, ինչի նախաշեմին ենք հասել Հայ ազգային կոնգրեսի եռամյա համառ պայքարի շնորհիվ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031