Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐՆ ԷԼԻ ՏԵՂ ՉԵՆ ՀԱՍՆՈՒՄ

Մարտ 23,2011 00:00

Երեկ «ՀԺ» թերթի գլխավոր խմբագիր ու քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի պաշտպան Վահե Գրիգորյանն իր ասուլիսում հայտարարել է, թե իրեն հորդորել են Նիկոլ Փաշինյանին համոզի, որպեսզի վերջինս հոդվածներ չգրի: «Ա1+»-ի մատուցմամբ, Վ. Գրիգորյանն ասել է, թե այդ փորձն արել է «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմը:

Պաշտպանը նշել է, որ բացի նրանից, որ Փաշինյանի նամակները ՔԿՀ-ի վարչակազմը չի փոխանցում «ՀԺ»-ի խմբագրությանը, նաեւ փետրվարի 24-ին խուզարկել եւ առգրավել է նրա գրենական պիտույքները, որոնք վերադարձվել են միայն 3 օր անց: «Նիկոլ Փաշինյանը չունի հնարավորություն նաեւ իր հարազատների եւ իմ միջոցով հոդվածները արտաքին աշխարհ ուղարկելու, որովհետեւ ինձ հետ ունեցած ամեն հանդիպումից առաջ նրան մանրազնին խուզարկում են, ինչպես վերջերս է եղել, եւ նրա մոտից ընդամենը մի գրություն են հայտնաբերել, որը թույլ չեն տվել, որ հետը բերի: Գրությունը վերաբերում էր իր նկատմամբ տեղի ունեցած հետապնդումներին»,- ասել է Վահե Գրիգորյանը:

Պաշտպանը շեշտել է, որ Փաշինյանի՝ «ՀԺ»-ի խմբագրությանն ուղարկած բոլոր նամակները գտնվում են «Արթիկ» ՔԿՀ պետի մոտ: Վ. Գրիգորյանը փոխանցել է նաեւ Փաշինյանի ուղերձը, որով հայտարարվում է, որ այսուհետ ամեն օր մեկ նամակ է փոխանցելու ՔԿՀ-ին եւ խնդրել է բոլոր լրագրողներին ամեն օր փորձել հարցնել՝ արդյոք այդ նամակները հասնո՞ւմ են հասցեատիրոջը, թե՞ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել