Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Մարտ 23,2011 00:00

Խորհրդարանը երեկ քննարկեց Դաշնակցության ներկայացրած «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը օրենսդիր մարմինը ներառել էր քառօրյայի օրակարգում՝ որպես կոալիցիայի ներկայացրած օրինագծի այլընտրանք: Դահլիճը գրեթե դատարկ էր կամ լիքն էր կեսից էլ պակաս չափով, մեր հաշվարկով՝ դահլիճում 26 պատգամավոր կար: Իհարկե, Դաշնակցության հիմնական պահանջ-առաջարկը հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելն էր, բայց կային եւ այլ առաջարկներ, որոնք էականորեն տարբերվում էին կոալիցիայի ներկայացրածից։ Այս առաջարկները կներկայացնենք առաջիկայում: Քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջեւ մի փոքր վեճ առաջացավ այն մասին, թե իրավունք ունի՞ արդյոք պատգամավորը նախարարին հեգնանքով հարց տալու:

.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել