Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆԵՑ ՐԱՖՖԻԻՆ

Մարտ 23,2011 00:00

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ վերջերս ռադիկալ ծայրահեղական ընդդիմության թերթերից մեկը մի շարք «կեղտոտ հոդվածներով» փորձել է վարկաբեկել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա բողոքի գործողությունը, իսկ այդ «ծայրահեղական ուժերի ղեկավարը, առաջնորդվելով, ինչպես նա է մատնանշել՝ քրիստոնեական բարոյականությամբ՝ որպես կոդեքս, ուղղակի վիրավորանքներ է հասցրել Րաֆֆի Հովհաննիսյանին: Այդքան կեղտոտ կերպով վարկաբեկելը, կարծում եմ, ընդունելի ձեւ չէ»,- հայտարարել է Հովհաննիսյանը: Նաեւ նշել է. «Աշխարհը եւ հատկապես Հայաստանը սեւ ու սպիտակի բաժանողների միջեւ այս հարցում կարծես թե ինչ-որ մի համաձայնություն կա: Հարց եմ տալիս ձեզ՝ ինչո՞ւ չի կարելի այդ մարդու գլխին հովանոց պահել: Ի՞նչ է, Րաֆֆու զոնտիկը Թամանյանի ճարտարապետական լուծումներին կխանգարե՞ր: Էդ փչովի անճոռնի դղյակները, որոնցով լցրել են այդ հրապարակը, դա ոչինչ, դա չի խանգարում, բայց հանկարծակի եթե նրա գլխին ինչ-որ վրանանման մի բան լինի, էդ ոչ մի կերպ թույլատրելի չէ, հա՞, ու ոստիկանությունն ամբողջ ուժով պետք է խլի դա ու թույլ չտա: Այս երկու ծայրահեղությունների մեջ ես տեսնում եմ մի աննորմալ երեւույթ: Հիմա լա՞վ է անում Րաֆֆին, թե՞ լավ չի անում, սա մեր գործը չէ: Այդ մարդը ճարահատյալ կամ ինչ-ինչ պատճառներով ա՛յս քաղաքացիական դիրքորոշումն է ընտրել: Բայց ծաղրել՝ մի կողմից եւ թույլ չտալ գլխին հովանոց՝ մյուս կողմից, սա, սիրելինե՛րս, ես ուղղակի չեմ հասկանում: Այս ձեւով մենք բարոյական նորմալ հասարակություն չենք կարող կառուցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել