«Google»-ը մեղադրում է Չինաստանի իշխանություններին «Gmail» էլ-փոստն արգելափակելու համար: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ օգտագործողները խնդիրներ են ունենում «Gmail» մուտք գործելիս: «Google»-ի ներկայացուցիչների խոսքով՝ ոչ մի տեխնիկական խնդիր չկա եւ «մեղավորը չինական իշխանություններն են»: Նման քայլը կապված է Միջին Արեւելքի բողոքի ալիքների հետ, որոնցից փորձում է խուսափել նաեւ Չինաստանը: