Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրում տանտիրոջ կարգավիճակում հանդես եկած «Արարատը» 0:3 հաշվով պարտվեց «Միկային», «Ուլիսը» արտագնա խաղում առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ՝ 3:1, «Շիրակը» հաղթեց «Իմպուլսին»՝ 2:1, իսկ հանրապետության բազմակի չեմպիոն «Փյունիկը» սեփական հարկի տակ մեկական գնդակ փոխանակեց «Գանձասարի» հետ:
Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք է ստացել.
1. Միկա 2 1 1 0 3-0 4
2. Փյունիկ 2 1 1 0 2-1 4
3. Շիրակ 2 1 1 0 2-1 4
4. Ուլիս 1 1 0 0 3-1 3
5. Գանձաս. 1 0 1 0 1-1 1
6. Արարատ 2 0 1 1 1-4 1
7. Բանանց 2 0 1 1 2-4 1
8. Իմպուլս 2 0 0 2 1-3 0