Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ԻՐԱՆՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈ՞Չ Է ԱՐԵԼ

Մարտ 22,2011 00:00

Panarmenian.net-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նովրուզի կապակցությամբ իր տեսաուղերձում հայտարարել է, թե Իրանի կառավարությունը վերջին երկու տարում վարում է սեփական ժողովրդի ահաբեկման եւ նրա կամքի արտահայտումը ճնշելու քաղաքականություն: Նա հիշեցրել է, որ Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների նման վիճակներ եղան նաեւ Իրանում՝ 2009-ի հունիսին: «Մինչ օրս Իրանի կառավարությունը պատասխանում է դրան՝ ցուցադրելով, որ առավելապես մտահոգված է սեփական իշխանությունը պահպանելու հարցով: Հարյուրավոր մարդիկ կալանավորվել են, անմեղ մարդիկ անհետանում են, լրագրողներին ստիպում են լռել: Այնուամենայնիվ, Իրանի ապագան վախով չէ, որ պետք կանխորոշվի: Իրանի ապագան պատկանում է երիտասարդներին, որոնք իրենք են ընտրելու իրենց ապագան: Իրանի բնակչության շուրջ 60 տոկոսը ծնվել է 1979թ. հետո: Այդ իրանցիները կապված չեն անցյալի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Օբաման կոչ է արել Իրանի երիտասարդությանը՝ հասնել նրան, որ իրենց երկիրը համապատասխանի իրենց ձգտումներին: «Ձեր կայացրած որոշումները կձեւավորեն Իրանի ապագան: Անկախ նրանից, որ ժամանակները կարող են մութ թվալ, իմացեք, որ ես ձեզ հետ եմ»,- շեշտել է Միացյալ Նահանգների նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել