Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱԴԴԱՖԻԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԲԱՆ ԿԻ-ՄՈՒՆԻ ՎՐԱ

Մարտ 22,2011 00:00

\"\"Լիբիայի ղեկավար Մուամմար Քադդաֆիի կողմնակիցները՝ մոտ 50 հոգի, Կահիրեի Թահրիր հրապարակում փորձել են հարձակվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի վրա: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը: Այլ մանրամասներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Կահիրեից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն, Միացյալ Նահանգները շնորհավորել է Եգիպտոսին եւ եգիպտացի ժողովրդին՝ այդ երկրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման կապակցությամբ: Ենթադրվում է, որ փոփոխված սահմանադրությամբ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները Եգիպտոսում տեղի կունենան այս տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների առանցքային դրույթը վերաբերում է երկրի նախագահի առաջադրման եւ պաշտոնավարման կարգին: Ըստ այդ փոփոխությունների, նախագահն այլեւս ընտրվելու է 4 տարի իշխանավարելու լիազորությամբ եւ ոչ ավելի, քան երկու անգամ առաջադրվելու իրավունքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել