Երկուշաբթի օրը BBC-ն հաղորդել է թալիբների կողմից, Միացյալ Նահանգների օգտին լրտեսության մեղադրանքով, չորս մարդու գնդակահարության մասին: Այդ տեղեկությունը հաստատել են Պակիստանի պաշտոնական ներկայացուցիչները:
Թալիբների կարծիքով, այդ մարդիկ տեղեկություններ են փոխանցել, որոնց հիման վրա անցած շաբաթ ամերիկյան անօդաչու ինքնաթիռները երկրի հյուսիսային՝ աֆղանական սահմանի երկայնքում գործող «Ալ-Քաիդայի» եւ թալիբ գրոհայինների հիմնական հենակետը համարվող Բազիրիստանում շուրջկալներ են իրականացրել եւ սպանել են մոտ 40 մարդու: Գրոհայինները սպանվածների վրա գրություն են թողել՝ զգուշացնելով, որ նույնպիսի ճակատագիր է սպասվում բոլոր նրանց, ովքեր կօգնեն ամերիկացիներին: