Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋԱԶՈՒՄ» ՄԻԱՅՆ ԶՈԼԱՔԱՐՑԻՆԵՐՆ ԵՆ

Մարտ 22,2011 00:00

1981-ին պարուսույց Մխիթար Հարությունյանը Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում ստեղծեց «Քալաշյան» ընտանեկան երգի- պարի խումբը, որի բոլոր չորս անդամները հարազատ քույրեր էին: Ալաշկերտի կոլորիտով համեմված հայկական երգուպարը Քալաշյանները հանդիսատեսի դատին ներկայացրին ավելի քան մեկ տասնամյակ՝ թե Հայաստանում, թե դրսում:
Այսօր՝ «Քալաշյանների» ստեղծումից 30 տարի անց նույն Մխիթար Հարությունյանի նախաձեռնությամբ նույն Զոլաքարում ձեւավորվել է «Վարդանյան քույրեր» խումբը, որի բոլոր յոթ անդամները հարազատ քույրեր են, ավագը 37 տարեկան է, իսկ կրտսերը՝ 20 եւ էլի հայկական երգուպարով են ներկայանում:
Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ նորաստեղծ խմբի փորձերն առայժմ բնակարանում են կազմակերպվում: Կոլեկտիվի անդամ է դարձել նաեւ 81-ամյա դուդուկահար Ա. Ղազարյանը եւ նրա 23-ամյա թոռը: Քույրերից չորսը ամուսնացած են, սակայն դա չի խանգարում նրանց՝ առօրյա հոգսերի մեջ ժամանակ գտնել եւ մասնակցել փորձերին, հետո՝ բեմ բարձրանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել