Մարտի 19-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, Արագածոտնի մարզի Արա լեռան ստորոտում գտնվող ամառանոցից գողություն կատարելու պահին բռնել եւ բերման են ենթարկել 21-ամյա Անդրանիկ Մ.-ին ու 25-ամյա Ռաֆայել Շ.-ին: Պարզվել է, որ նրանք դռան փականը կոտրելով՝ 64-ամյա Աղավնի Ա.-ին պատկանող ամառանոցից փորձում էին գողություն կատարել:
Անդրանիկ Մ.-ն ու Ռաֆայել Շ.-ն ձերբակալված են: