Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԻ ԹԵՐԹԸ՝ 10 ՏԱՐԵԿԱՆ

Մարտ 22,2011 00:00

Մասիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցը նախորդ օրը նշեց իր «Դպրոցական սուրհանդակ» թերթի 10-ամյակը:
Թերթի տպաքանակը 99 է, տեղեկացանք, որ այն տպագրվում է ԿԳՆ Դպրոցների բարելավման ծրագրի կողմից հատկացված դրամաշնորհով ձեռք բերված համակարգչային տեխնիկայի միջոցով:
Թերթի 10-ամյակն ուղեկցվեց «խմբագրությունից» կարճ մանրապատում-ներկայացումով, աշակերտների երգով ու ասմունքով: Թերթում, ինչպես տեղեկացրեց խմբագիրը՝ Հայկավարդ Ճիզմեջյանը, հավասարապես թղթակցում են թե աշակերտները, թե ուսուցիչները: «Դպրոցական սուրհանդակը» Մասիսում հրատարակվող միակ տպագիր մամուլն է եւ նպատակը, ինչպես իր հոբելյանական համարում նշում է թերթը. «Մենք հույս ունենք …երեխաներին դարձնել ավելի զարգացած, քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ»: Որ դա այդպես է, տեղեկացանք 9-րդ դասարանի աշակերտուհի, Աշակերտական խորհրդարանի մամուլի եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Աստղիկ Մարկոսյանի մի ռեպորտաժից, որը վերաբերում է այլ դպրոցում՝ «Բանավեճի ակումբում» կազմակերպած թեմաներից մեկին՝ «ՀՀ-ում մեքենաների ապահովագրությունը չպետք է լինի պարտադիր» թեմայով: Դպրոցի թիմը մրցել էր 3 դատավորների հետ, եւ բանավեճում հաղթել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել