Լրահոս
Օրվա լրահոսը

Բարիշեցին

Մարտ 22,2011 00:00

\"\"«Զվարթնոց» օդանավակայանի հավատարմագրային կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» եւ «Արմավիա» ընկերությունների միջեւ վերջերս ծագած վեճը հարթվել է: Ինչպես տեղեկանում ենք tert.
am-ից, երեկ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (ՔԱԳՎ) հրավիրված ասուլիսին ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը հայտարարեց, որ երկու ընկերությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով, ըստ էության, վերջ է դրվում վերջերս ծագած խնդրին: Հիշեցնենք, որ օրերս «Զվարթնոց» օդանավակայանը հրաժարվել էր սպասարկել «Արմավիայի» չվերթներից մեկը՝ հայտարարելով, որ ավիափոխադրողը չի կատարում իր պարտքային պարտավորությունները: «Արմավիան», իր հերթին, մեղադրել էր օդանավակայանին բարձր սակագներ սահմանելու եւ ազգային ավիափոխադրողին արտոնություններ չտրամադրելու մեջ: «Արմավիան» ձեռք է բերում օդանավեր, կատարում է լուրջ ներդրումներ, ցանկանում է զարգացնել Հայաստանի ավիացիան, բայց օդանավակայանը նույնպես լուրջ ներդրումներ է կատարում, եւ «Արմավիան» պետք է հասկանա մեզ, քանի որ մենք կառուցում ենք ուղեւորափոխադրման նոր տերմինալ եւ ունենք ֆինանսական պարտավորություններ»,- ասուլիսին հայտարարեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն:
«Արմավիայի» նոր չվերթների համար «Զվարթնոցը» որոշակի զեղչեր կտրամադրի: Մարսելո Վենդեն նշեց, որ ավիափոխադրողի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերջինս կարող է որոշակի սահմանաչափի պարտքեր կուտակել: Խոսելով «Զվարթնոցի» հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ «Արմավիայի» սեփականատեր եւ նախագահ Միխայիլ Բաղդասարովն ասաց. «Ես չեմ ցանկանում մանրամասնել՝ ինչպիսի որոշման ենք հանգել, քանի որ դա ընկերությունների ներքին խնդիրների լուծումն է»: Նա ներողություն խնդրեց ուղեւորներից պատճառած անհարմարությունների համար՝ խոստանալով, որ նման դեպքեր այլեւս չեն կրկնվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել