Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՑԱՆՑԸ՝ ԸՆԴԴԵՄ ԱՎՏՈՐԻՏԱՐ ՎԱՐՉԱԿԱՐԳԵՐԻ

Մարտ 22,2011 00:00

Հասարակական դժգոհությունն ինտերնետային ռեսուրսների հետ միասին ահռելի զենք է դառնում ընդդեմ ավտորիտար վարչակարգերի: «ԱրմԻնֆոյի» թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի նախկին արտգործնախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա ասելով, Facebook կամ Twitter սոցիալական ցանցերի դերը մի շարք արաբական երկրներում հեղաշրջումների կազմակերպման գործում չարժե չափազանցել, քանի որ փոփոխությունների անհրաժեշտության համընդհանուր ըմբռնումն արդեն սոցիալական խռովության առաջացման բավարար գործոն է: «Միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ որոշակի դեր այդ ռեսուրսներն, այնուամենայնիվ, խաղացել են: Մասնավորապես, այդ երկրներում կառավարող վարչակազմերն այսօր արդեն զրկվել են մարդկանց տեղեկատվական ռեսուրսների, մասնավորապես՝ հեռուստատեսության միջոցով հիմարացնելու վերջին հնարավորությունից»,- նշել է նա:
Ավելին, Արզումանյանը կարծում է, որ նույնը կարելի է ասել նաեւ Հայաստանի մասին, որտեղ արաբական սցենարի հավանականությունն էական է:
«Հեռուստատեսության միջոցով լվանալով մարդկանց ուղեղները՝ վարչակազմը չպետք է մոռանա, որ կան հարկավոր տեղեկատվության միանգամայն իրական եւ արդյունավետ այլընտրանքային աղբյուրներ: Եվ ես վստահ եմ, որ մեր հասարակությունն այսօր դառնում է ավելի իրազեկված, երկրում գոյություն ունեցող ավտորիտար վարչակարգի բնույթի վերաբերյալ նրա պատկերացումները՝ գնալով ավելի հստակ»,- ամփոփել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել