Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՎՐՈՒԶԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՈՒ ԼՂ-Ն ՉԻ ՄՈՌԱՑԵԼ

Մարտ 22,2011 00:00

Ադրբեջանի ամենագլխավոր խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հարցի լուծման այլ տարբերակ չկա: «Արմինֆոյի» մատուցմամբ, այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում՝ Նովրուզի տոնակատարության ժամանակ: «Համոզված եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Մենք ձգտում ենք այդ անել խաղաղ ճանապարհով, թեեւ, միեւնույն ժամանակ, մեծ ուշադրություն ենք հատկացնում բանակաշինությանը, ինչը մտահոգում է որոշ արտասահմանյան շրջանակների: Կարծում եմ, որ անհանգստության ոչ մի հիմք չկա, քանի որ եթե հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, ապա, անշուշտ, ռազմական տարբերակի մասին խոսք անգամ չի կարող լինել: Սակայն հզորացող Ադրբեջանը լիովին համոզված է, որ այդ հարցը կարող է լուծվել ցանկացած ճանապարհով»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը:
Ալիեւը չի շրջանցել Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացման թեման՝ ասելով, թե նոր ռազմական տեխնիկայի արտադրությունը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի «հարցի արդար լուծման» համար: Իսկ հայկական կողմերին հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման համար Ալիեւը խորհուրդ է տվել՝ «պարզապես անվերապահորեն կատարել միջազգային կազմակերպությունների բանաձեւերը եւ հեռանալ գրավյալ տարածքներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել