Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ

Մարտ 22,2011 00:00

Haynews.am կայքը հարցազրույց է տպագրել այս օրերին Հայաստանում գտնվող ՍԴՀԿ Կեդրոնական վարչության անդամ, Լիբանանի խորհրդարանի երկարամյա պատգամավոր Եղիկ Ջերեջյանի հետ: Անդրադառնալով «Հնչակյան» կուսակցության գրանցման փաստին եւ հակադարձելով «Առավոտում» ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի մոտեցումներին՝ կայքի զրուցակիցն ասել է. «Դա քաղաքական պահի, օրենքի թելադրություն էր, որ եղավ: Բոլոր խոսակցություններն ավարտելու համար պետք է հստակ նշեմ. այսօրվա գրանցված կուսակցությունը ներկայացնում է 124 տարվա Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը՝ իր աշխարհասփյուռ ողջ կառույցներով, պատմությամբ ու փառավոր կենսագրությամբ, ինչպես նաեւ քաղաքական ներկայով: Մնացյալը Լյուդմիլա Սարգսյանի հերթական փչոցն է: Կեդրոնական վարչությունում միշտ էլ տիրել է ինքնաքննադատ մթնոլորտ, ինչը խորհուրդ կտայի շատ եւ շատ այլ կուսակցությունների: Այս հարցում, բնականաբար, կուսակցության կարծիքը միասնական է եւ փոփոխման ենթակա չէ: Մենք Հայաստանում չենք ճանաչում Լյուդմիլա Սարգսյանին եւ վերջ»: Պարոն Ջերեջյանը նաեւ մի քանի խոսք է ուղղել իր հին ընկերոջը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Եթե կան հարցեր, որոնց շուրջ կարող ենք միատեսակ մտածել, կարող էինք համագործակցել, սակայն սա չի նշանակում, որ Հնչակյան կուսակցությունը ՀԱԿ-ի, ՀՀՇ-ի կամ որեւիցե այլ քաղաքական ուժի կցորդը կարող է լինել: Մենք եղել ենք եւ կմնանք ինքնուրույն քաղաքական ուժ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել