Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ՄԵԿՆ Է, ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՏԱՐԲԵՐ

Մարտ 22,2011 00:00

\"\" \"\"

Երեկ ՀՀ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ազատության հրապարակում ոստիկանների կողմից ուժի գործադրմամբ հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին պատսպարելու համար անձրեւանոց տեղադրելու արգելքին՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ոստիկանության գործողությունները, ըստ էության, իրավաչափ է համարել՝ հայտարարելով. «Ամեն դեպքում ես համոզված եմ, որ ոստիկանությունը շարժվում է օրենքին համապատասխան, եւ օրենքի տառը նա պետք է պահի»: Մինչդեռ նույն միջադեպի առնչությամբ երեկ ՀՀ ՄԻ նորանշանակ պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «ՀՀ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը գնահատում եմ որպես մարդու իրավունքների խախտում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները՝ ոչ իրավաչափ: Հայտարարում եմ, որ անձի կողմից մեկ վրանի տեղադրումը որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանը ուղեկցող գործողություն՝ ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում: Կոչ եմ անում
ՀՀ ոստիկանությանը թույլատրել վրանի կամ հովանոցի տեղադրումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել