Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՈՒՄԸ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ԲԵՄԻՆ

Մարտ 19,2011 00:00

Հայտնի ռուս երգչուհի Անժելիկա Վարումը օրերս հրաժեշտ է տվել բեմին:  Երգչուհին լրագրողներին հայտարարել է, որ հանուն ընտանիքի՝ ընդմիշտ թողնում է բեմը, հայտնում է tert..am-ը:  Շրջագայություններն ու ընտանիքից հեռու գտնվելու փաստը հոգնեցրել է Վարումին: Երգչուհին մտադիր է ավելի շատ ժամանակ հատկացնել ամուսնուն՝ Լեոնիդ Ագուտինին, ու դստերը, որը ներկայում պապիկի հետ բնակվում է Միացյալ Նահանգներում:  Ամենայն հավանականությամբ, երգչուհին կտեղափոխվի Մայամի՝ աղջկա մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել