Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՅՏԸ՝ ՁԵՌՔՈՎ ԵՎ 4 ԿՄ

Մարտ 19,2011 00:00

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 16-ին մարզպետների հետ հանդիպման ժամանակ ասել էր. «մեզանից որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում առկա հիմնահարցերի՝ աղքատության, սոցիալական խնդիրների եւ դրանցով պայմանավորված՝ իշխանությունների առջեւ ծառացած մարտահրավերների առյուծի բաժինը հենց մեր մարզերում է»: Մարզերում է նաեւ, որ գերակշռում են մարդկանց հուսախաբությունը, հաճախ լքված լինելու զգացումը, դրա արդյունքում առաջացած հոռետեսական մթնոլորտը: Մարզերում խնդիրները նոր չեն ծագել, եւ մարզպետներն էլ ՀՀ նախագահից չպիտի տեղեկանային իրենց ղեկավարած մարզերում առկա հիմնահարցերի մասին: Օրինակ, Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, գործազուրկ Ջոնիկ Անանյանն Աստծո ամեն օր մոտ 4 կմ հեռավորությամբ անտառից չորացած փայտ է կրում Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքում գտնվող իր տուն: Փայտը բերում է նախնադարյան ժամանակների նման, առանց որեւէ տեխնիկայի, որովհետեւ վառելափայտ գնելու եւ այն տեղափոխելու համար ֆինանսական հնարավորություններ չունի: Տեսնես ՀՀ այս քաղաքացու եւ նրա նման շատ ուրիշների համար նախագահի հորդորներից հետո բան կփոխվի՞:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել