Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռքով գնդակային խաղ՝ տղամարդկանց եւ կանանց համար

Մարտ 19,2011 00:00

\"\"
\"\" \"\"
\"\" \"\"
\"\"
\"\"
\"\"

Հանդբոլը թիմային խաղ է եւ բառացի թարգմանությամբ նշանակում է «ձեռքի գնդակ»: Այն խաղում են յոթական հոգուց բաղկացած թե տղամարդկանց, թե կանանց թիմեր՝ ծածկած տարածքներում: Խաղադաշտի չափերն են՝ 40×20 մետր: Տեսակետ կա, որ հանդբոլն իր այսօրվա տեսքով 19-20-րդ դարերի սահմանագծին հնարել են դանիացի ֆուտբոլիստները՝ որպես ձմռանը ֆուտբոլին փոխարինող մարզաձեւ: Մեկ այլ վարկածով՝ մարզաձեւի հեղինակը Դանիայի Օրդրուպ քաղաքի ուսումնարաններից մեկի ֆիզդաստիարակության ուսուցիչ Հոլգեր Նիլսենն է, որը 1898 թվականին գնդակով խաղը (աղջիկների համար) մտցրել է իր ֆիզկուլտուրայի դասերի ծրագիր: Թե այս տեսակետներից ո՞րն է ավելի հավաստի, դժվար է ասել: Բայց մի բան հաստատ է. հանդբոլի արմատները գնում են դարերի խորք: Ձեռքով գնդակ խաղալու մասին հիշատակումներ կան Հոմերոսի «Ոդիսականում» եւ հին հռոմեական բժիշկ Գալենուսի աշխատանքներում:
Ժամանակակից հանդբոլը 7×7 ձեւաչափով օլիմպիական ծրագիր ընդգրկվել է 1972 թվականին՝ Մյունխենի 20-րդ օլիմպիական խաղերում, որտեղ հանդես էին գալիս միայն տղամարդիկ: Իսկ կանանց հանդբոլը օլիմպիական գրանցում ստացավ Մոնրեալում՝ 1976 թվականին: Այսօր հանդբոլի միջազգային ֆեդերացիայի անդամ է ավելի քան
150 երկիր եւ մարզաձեւի աշխարհագրությունը գնալով ընդլայնվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել