Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԵՐԵՆԸ ԿՏԱՐԱԾՎԻ

Մարտ 19,2011 00:00

Երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ Ֆրանսիայի արտաքին ու եվրոպական գործերի նախարարությունը ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ Հայաստանում իրականացվելու են ֆրանսերեն լեզվի տարածմանն ուղղված միջոցառումներ: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Ինչպես «Արմինֆոյի» մատուցմամբ նշել է Ա. Աշոտյանը, ըստ համաձայնագրի՝ ֆրանսիական կողմը պարտավոր է օժանդակել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններում ուսումնական ծրագրերին համապատասխանող ուսումնական նյութերի բազայի ձեւավորմանը, աջակցել Կրթության ազգային ինստիտուտին՝ ֆրանսերենի խորացված ուսուցման դասընթացների ուսումնական ծրագրերի եւ ֆրանսերենի լրացուցիչ կրթական ծրագրերի մշակման աշխատանքներում, ինչպես նաեւ օժանդակել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասընթացներ դասավանդողների վերապատրաստման կազմակերպմանը: Հայկական կողմն իր հերթին պարտավորվում է ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրեր ստեղծել հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարաններում, անհրաժեշտ տարածքներ տրամադրել դասավանդողների վերապատրաստումների, աշխատանքային հանդիպումների եւ սեմինար պարապմունքների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել