Եվրամիությունը հրաժարվել է Ուզբեկստանում ներկայացուցչություն բացելու իր մտադրությունից, ինչի մասին որոշում ընդունվել էր դեռեւս այս տարվա հունվարին: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն: «Ներկայումս երկրում ԵՄ որեւէ ներկայացուցիչ չկա»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատարի մամուլի խոսնակ Մայքլ Մաննը: Այդ հրաժարումը կարող է նշանակել, որ Բրյուսելի եւ Տաշքենդի միջեւ սառը հարաբերությունների նոր փուլ է սկսում: