Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԿ-Ն ԱՍՈՒՄ Է, ԹԵ ՃԱՊՈՆԻԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

Մարտ 19,2011 00:00

Reuters-ի մատուցմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն, համարում է, որ Ճապոնիայում երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով վնասված ատոմային էլեկտրակայանից տարածվող ռադիացիան, ըստ ամենայնի, իրենից անմիջական վտանգ չի պարունակում: Այդ մասին ԱՀԿ-ն հայտարարել է ուրբաթ օրը: «Տվյալ պահին չկան փաստեր, որոնք կվկայեն, որ ռադիացիան տարածվել է ռեակտորների տեղակայման վայրի սահմաններից դուրս»,- հայտարարել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մաքյլ Օ՝ Լիրին՝ հավելելով, որ կազմակերպությունը շարունակում է հետեւել իրավիճակին:
Փորձագետները մտահոգություն ունեն, որ ԱԷԿ-ից ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կարող է սպառնալ մարդկանց առողջությանը: Օ՝ Լիրին ենթադրել է, որ տեղի ունեցածի ազդեցությունը Ճապոնիայում ու Չինաստանում աննշան կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել