Ավելի քան 30 մարդ է զոհվել Եմենի մայրաքաղաք Սանայում հակակառավարական ցույցի մասնակիցների եւ պետական հատուկ ծառայությունների աշխատակիցների միջեւ բախումների արդյունքում: Բացի այդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցները ցույցի վայրից քիչ հեռու գտնվող շենքերի կտուրներից ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել: Հրազենային վնասվածքները տուժածները ստացել են գլխի, պարանոցի եւ կրծքավանդակի մասերում: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Մարտի 18-ին տասնյակ հազարավոր մարդիկ երկրի տարբեր քաղաքներում դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով վերջ դնել Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհիի 32-ամյա իշխանությանը: