Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՊԿ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ԲԱՆՏ, ԱՇՈՏՅԱՆԻՆ՝ ՀԱՄԲԱՎ

Մարտ 19,2011 00:00

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին բաց նամակով դիմել է ԿԳՆ Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը: Նամակում նա գրում է, որ նախարարի պաշտոնավարման օրոք ՀՀ ԳՊԿ-ի նախագահ Սամվել Հարությունյանի գիտա-ավերիչ գործունեությունն ընդունել է հանցածին եւ ակնհայտ պետական վնասարարության բնույթ, ինչի մասին են վկայում ՀՀ նախագահի Վերահսկողության ծառայության եւ ՀՀ վերահսկիչ պալատի ստուգման արդյունքները. «Եթե ԲՈՀ-ի նախկին նախագահ Թռչունյանի գիտաավերիչ գործունեությունը, որը նրան ներվեց, կարելի էր որակել կոռուպցիայով եւ տգիտությամբ թելադրված, ապա Ս. Հարությունյանի կողմից իրականացվող ազգային գիտական գենաֆոնդի շարունակվող ջարդը` երբ ընտրողաբար չեն ֆինանսավորվում առաջատար գիտնականների ծրագրերը ու լուծարվում են տարիների ընթացքում նրանց ստեղծած դպրոցները, հանրապետության գիտաշխատողների հսկայական զանգվածը զրկվում է նույնիսկ իրենց ներկա աղքատավարձից եւ ստիպված ճանապարհ է փնտրում երկրից հեռանալու, դժվար է բացատրել միայն նրա կոռուպցիոն եւ մաֆիական մկրտումներով…»: Նամակագիրն ակնկալում է արմատական փոփոխություններ, նույնիսկ Ս. Հարությունյանի հայտնվելը բանտում, այլապես կարծում է, որ սերունդները Աշոտյանին չեն ների եւ նա ձեռք կբերի «ՀՀ գիտության ավերիչ նախարարի» համբավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031