Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ «ԱԿԱՆՋՆԵՐԸ»

Մարտ 19,2011 00:00

Հայ ազգային կոնգրեսի՝ մարտի 17-ին կայացած հանրահավաքին մասնակցում էին ԵՊՀ բազմաթիվ դասախոսներ, չնայած այն բանին, որ ԵՊՀ ռեկտորը «աչքեր ու ականջներ» է ուղարկում՝ իր աշխատակիցներին հետեւելու համար: Դրանց թվում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օգնական, բուհի խորհրդի քարտուղար Դավիթ Հայրապետյանն ու տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը: Մասնավորապես վերջինս, որ ՀԱԿ-ի «արեւով չի երդվում», անցնում էր՝ տարածքը աչքերով «սանրելով»: Հավանաբար Կ. Գրիգորյանին թվում է, թե ԵՊՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի հիմնական լիազորությունը ԵՊՀ-ի ոչ ՀՀԿ-ական աշխատակիցների վրա «գործ տալն» է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել