Մարտի 16-ին Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել 75-ամյա Երվանդ Առաքելյանը: Նա որովայնի վերքով էր եւ անգիտակից վիճակում: Նույն օրը Առաքելյանը գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել է:
Պարզվել է, որ Երվանդ Առաքելյանը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի 72-ամյա բնակիչ Մաքսիմ Պ.-ի բնակարանից՝ վերջինիս ահազանգով: Փաստի առթիվ քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: