Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑՔԱՐՏ՝ 0N LINE

Մարտ 19,2011 00:00

Ապրիլից սկսած՝ մեր քաղաքացիներն այլեւս ստիպված չեն լինի ոստիկանության անձնագրային բաժիններում հերթ կանգնել՝ տեղեկանք վերցնելու համար: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվական կենտրոնը մշակել է համացանցային այնպիսի համակարգ, ըստ որի՝ մեր քաղաքացիներին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը սոցիալական քարտի միջոցով արդեն ստացվում է, եւ այլեւս անհրաժեշտություն չկա անձնագրային բաժիններ այցելելու եւ փաստաթղթեր վերցնելու: Բացառություն են կազմում վիճելի դեպքերը, երբ քաղաքացու մասին տեղեկատվությունը եւ սոցիալական քարտով ստացված տեղեկատվությունն իրար չեն համապատասխանում: Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Նորք» տեղեկատվական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը: Նրա խոսքերով, այսուհետեւ սոցիալական քարտ ստանալն էլ է դառնալու առավել հեշտ. «Օրական մոտ 1000 քաղաքացի դիմում է սոցիալական քարտ ստանալու համար, այդ պատճառով հերթեր են լինում, ուստի մենք ներդնում ենք ցանցային համակարգ, որով քաղաքացիները կարող են գրանցվել իրենց տվյալներով եւ անձը հաստատող փաստաթղթով ու առավելագույնը 2 օրվա ընթացքում փաստաթղթով կարող են այցելել մեզ եւ ստանալ իրենց սոցիալական քարտը: Կա եւս մեկ նորություն. զբաղվածության ծառայության կայքում մեր քաղաքացիներն արդեն կարող են գրանցվել որպես աշխատանք փնտրողներ եւ հետեւել, թե իրենց համար ինչ հարմար աշխատանք կա»:
Հաշվի առնելով, որ այս նորությունների ներդրումից հետո ավելի շատ քաղաքացիների անձնական տվյալներ են հայտնվելու համացանցում, անհրաժեշտություն է առաջացել անվտանգության ապահովման, ինչն էլ անվճար իրականացնելու է «Դոկտոր Վեբ» ընկերությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել