Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻ ՄԵՂՄԱՑՈՒՄ ԷԼ ՉԿԱ

Մարտ 19,2011 00:00

Կարծիքներ կան, որ ՀՀ  առաջին նախագահի՝ մարտի 1-ի հանրահավաքին հնչեցրած «վերջնագրային» տպավորություն առաջացրած ելույթի համեմատ, մարտի 17-ին Մատենադարանում ու Ազատության հրապարակում ունեցած ելույթն առավել զուսպ էր: «Ազատություն» ռ/կ-ի այս հարցադրմանն ի պատասխան՝ քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանն ասել է, թե Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներում նկատված փոփոխությունները միանգամայն նորմալ պետք է համարել. «Քաղաքական գործընթացը ինքնին ստատիկ իրավիճակ չէ: Այնպես չէ, որ քաղաքական գործընթացում քաղաքական գործիչը պետք է միշտ նույնաբովանդակ ելույթներ ունենա: Ցանկացած քաղաքական շրջան պահանջում է իրեն բնորոշ գործունեություն եւ ըստ այդմ՝ ելույթներ»:
Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի կարծիքով, մինչդեռ, Տեր-Պետրոսյանի խոսքում որեւէ անակնկալ կամ որեւէ շրջադարձ չկար. «Երեկ ՀԱԿ-ի առաջնորդի հնչեցրած երկու ելույթներն էլ ես գնահատում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեության եւ ՀԱԿ-ի ռազմավարության համատեքստում»:
Իսկ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Թեւան Պողոսյանը ներքաղաքական վերջին գործընթացների ու, մասնավորապես, ՀԱԿ-ի մարտի 17-ի հանրահավաքի մեջ հասարակական առողջացման միտումներ է տեսել: «Վերջնագրային լեզվից դիալոգի եւ բանակցությունների գործելակերպին անցումը միշտ էլ առավել նախընտրելի ու ողջունելի է»,- ռ/կ-ի հետ զրույցում ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել