Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՆԻ ՀԱՐՑԸ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՏՅԱՆՆԵՐՈ՞ՒՄ Է ՈՐՈՇՎՈՒՄ

Մարտ 19,2011 00:00

\"\"

Անցած օրերին հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակ այցելեցին
ոչ միայն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆսթրան, այլ նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որն, ի դեպ, «Ժառանգության» հիմնադիրներից է: Երեկ «Առավոտի» հարցին, թե այս այցերից հետո է՞լ չի կարգավորվում այն խնդիրը, որ գիշերը թույլատրեն վրան տեղադրել հացադուլավորի համար՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, թե ինքը վրան չի խնդրել. «Միջազգային եւ հայաստանյան կազմակերպություններն այդ հարցը հարուցեցին, եւ մինչեւ հիմա, որքան գիտեմ, որոշման փոփոխություն
չկա, թեեւ հարցը հասել է ոստիկանապետին եւ գուցե ավելի բարձր ատյաններ: Փաստորեն
մեր երկրում վրանի խնդիրը որոշվում կամ մերժվում է ամենաբարձր ատյաններում»:
Կարդացեք նաեւ՝ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել