Չինացի մի միլիոնատեր գնել է 10 մլն յուան (1,5 մլն դոլար) արժողությամբ տիբեթյան մաստիֆ ցեղատեսակի շուն: 11 ամսական շիկակարմիր շան ձագը դարձավ աշխարհի ամենաթանկարժեք շունը։ Շան բազմացնողի խոսքերով՝ շան արժեքը լիովին արդարացված է, քանի որ նրա՝ լույս աշխարհ գալու եւ հետագա խնամքի համար մեծ գումար է ծախսվել։ Իր նոր տիրոջ տանը շնիկը կսնվի հավով, տավարի մսով, եփած ձկով ու ծովային վարունգներով։