Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնասիրվել է նախանձի դրսեւորումը

Մարտ 18,2011 00:00

Ֆրանկֆուրտի համալսարանի գիտնական, սոցիոլոգ Ռոլֆ Խաուբլը եւ լայպցիգյան համալսարանի գիտնական, սոցիոլոգ Էլմար Բրելերը ուսումնասիրություն են իրականացրել՝ գերմանացիների շրջանում նախանձի դրսեւորման վերաբերյալ: Ինչպես պարզվել է հետազոտություններից, գերմանացիների մեծ մասն իրենց հասարակությունը համարում է «նախանձի հասարակություն»: 2500 հարցվածից միայն 45-ն է նշել, որ ժամանակակից հասարակությունում յուրաքանչյուրը պարգեւատրվում է իր արժանիքներին համարժեք:

Գիտնականները առանձնացրել են նախանձի տարբեր տեսակներ, ինչպես, օրինակ՝ «չար նախանձ» եւ «նախանձ, որը խթանում է ինքնասիրությունը»: Սակայն գոյություն ունեն նախանձի նաեւ այլ տեսակներ, ինչպես, օրինակ՝ «նյարդային-հաշմանդամեցնող» եւ «նախանձ՝ միախառնված վրդովմունքի հետ»: Արեւմտյան եւ արեւելյան գերմանացիների միջեւ հիմնական տարբերությունը նկատվել է «ի՞նչպես եք վերաբերվում հարստության համար գանձվող հարկերին» հարցին պատասխանելիս: Արեւմտյան գերմանացիների մեծ մասի կարծիքով՝ դա «սոցիալական նախանձ» է, իսկ արեւելյան գերմանացիները պատասխանել են, որ դա «սոցիալական արդարության» դրսեւորում է: Ինչպես պարզվել է, որքան կիրթ է մարդը, այնքան ավելի քիչ է նա հակված նախանձի: Նշվում է, որ կրթության մակարդակի բարձրացմանը զուգահեռ, մեծանում է անձի եսասիրության եւ բավարարվածության աստիճանը, համոզմունքը, որ ինքն է իր ճակատագրի տերը եւ ինքնուրույն կարող է հասնել իր երազանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել