Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցիկը ոչ միշտ է օգտակար

Մարտ 18,2011 00:00

Ինչպես ցույց են տվել 2000 մարդկանց շրջանում կատարված հարցումները, կանանց մոտ 40%-ը նախընտրում է կոշիկներ՝ քաջատեղյակ լինելով, որ դրանք իրենց չեն համապատասխանում: Պատասխանողների 37%-ը պատրաստ է կրել անհարմար, բայց նորաձեւ կոշիկ: Տղամարդկանց 17%-ը խոստովանել է, որ գնում է սխալ համարի կոշիկներ: Հարցման ենթարկված կանանց 80%-ը ունի կոշտուկներ եւ ներաճած եղունգներ, սակայն նրանց կեսն է դիմել մասնագետի օգնությանը: Ըստ Օրթոպեդների միավորման մասնագետ Լորեյն Ջոնսի՝ ոտնաթաթի հետ կապված բոլոր խնդիրներից խուսափել հնարավոր չէ, սակայն դրանց մեծ մասը առաջանում է կոշիկի սխալ ընտրության պատճառով: Մեզանից շատերը չեն դիմանում մեծ զեղչերի եւ նորաձեւության վերջին ճիչերի գայթակղությանը, սակայն հարկ է հիշել, որ անհարմար կոշիկը ավելորդ տառապանքների եւ վատառողջության պատճառ է դառնում: Բժիշկները զգուշացնում են ոտքերի ցավի դեպքում մասնագետներին դիմելու անհրաժեշտության մասին: Քաջ հայտնի է, որ բարձրակրունկ կոշիկները վնասակար են, սակայն քչերն են պատկերացնում առանց կապիչների եւ ամրակների կոշիկների պատճառած վնասի չափը: Նման կոշիկներ կրելիս ոտքերի մատները առաջ են գալիս եւ սեղմվում: Սակայն ամենավնասակարը նավականման կոշիկներն են: Նրանք չեն պահում ոտքը եւ ծռում են բթամատը: Լորեյն Ջոնսը պնդում է, որ շատերը կրում են սխալ չափսի կոշիկներ՝ չիմանալով այդ մասին: Հույժ կարեւոր է ճիշտ չափսի հարմար կոշիկ կրելը, հատկապես կարեւոր է գործունեության վայրին նպատակահարմար կոշիկներ ընտրելը: Նորաձեւ կոշիկներից հրաժարվելն ամենեւին էլ պարտադիր չէ, պարզապես ժամանակ առ ժամանակ ոտքերը պետք է հանգստանան: Ըստ drugs.am-ի՝ կանանց խորհուրդ է տրվում օրվա ընթացքում կրել կլորավուն եւ 4 սմ-ից ոչ բարձր կրունկով կոշիկներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել