Նախորդ գիշեր Հայաստանի երեսուն պատանի ձյուդոիստներ մեկնեցին Անթալիա, որտեղ մարտի 19-ին մեկնարկում է այս տարիքային խմբի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայից մեզ երեկ տեղեկացրին, որ Թուրքիա են մեկնել նաեւ միջազգային կարգի մրցավարներ Դավիթ Խիթարյանն ու Արտյոմ Մելքոնյանը, որոնք սպասարկելու են գոտեմարտերը: