Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԱՑՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Մարտ 18,2011 00:00

Այս օրերին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Մխիթարյան միաբանության վանքում բացվել է ինքնատիպ մի ցուցադրություն. ազգությամբ իտալացի հետազոտող-պատմագետ եւ լեռնագնաց Ազատ Վարդանյանը (իսկական անուն-ազգանունը իր խնդրանքով չենք նշում, որպեսզի հետագայում Թուրքիա մտնելիս խնդիրներ չունենա) ներկայացնում է Նոյյան տապանի 20 տարվա իր որոնումների արդյունքներում գտնված նյութերն ու լուսանկարները: «Առավոտը» դեռ անցյալ տարի՝ «Հայկական սրտով իտալացին» հրապարակմամբ տեղեկացրել էր Ազատի մասին: Հիշեցնենք, որ առաջին անգամ նա 20 տարի առաջ է բարձրացել Արարատ լեռը, տարիներ հետո հայկական Եռագույնը տարել այնտեղ, ապա, իր խոսքով, քրիստոնեական մտածողությամբ որոշել է զբաղվել Նոյյան տապանի փնտրտուքով: Արարատ լեռան շուրջը (թուրքական կողմից) նա գտել էր հայկական գյուղերի հետքեր, հայկական գերեզմաններ ցանկագրել: Իտալացի Ազատը Արարատ լեռան շրջակայքի քրդական գյուղերում գտել էր նաեւ ընտանիքների, որոնք խոստովանել են, թե հայկական արմատներ ունեն: Նոյյան տապանից գտնված փայտի եւ Արարատի վրա արված լուսանկարների ցուցահանդեսը «կշրջի» աշխարհով մեկ: Հայկական սրտով իտալացին հրատարակել է 3 գիրք՝ «Արարատ. Նոյյան տապանի հետքերով», «Խորհրդավոր Հայաստան. Մասիսը՝ հայության մայրը», եւ «Դուդուկի քաղցրահունչ մեղեդին»: Հետաքրքրվողները եւ մասնագետները կարող են հեղինակի հետ կապվել [email protected] հասցեով, ինչպես նաեւ այցելել www.noahsark.it:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել