Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՈԳՆԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Մարտ 18,2011 00:00

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե չի ցանկանա շարունակել պաշտոնավարել, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրորդ անգամ հաղթի 2012թ. ընտրություններում եւ շարունակի մնալ Սպիտակ տանը: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով Mignews-ը: Վերջինիս հարցին, թե՝ կցանկանա՞ր երկրորդ ժամկետում զբաղեցնել երկրի գլխավոր դիվանագետի պաշտոնը, Քլինթոնը հստակ եւ ոչ մի կասկածի տեղ չթողնող պատասխան է տվել՝ «ոչ»:

Հետո պետքարտուղարը սկսել է թվարկել այն պաշտոնները, որոնք մտադիր չէ հետագայում զբաղեցնել: Ըստ այդմ, նա չի ցանկանում զբաղեցնել պաշպանության նախարարի, փոխնախագահի եւ անգամ ԱՄՆ նախագահի պաշտոնները: Այս մասին Քլինթոնը հայտնել է Կահիրեում CNN-ի թղթակցին տված հարցազրույցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել