Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ՓՈՐՁԵԼ ԷՐ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՆՅՈՒԹԵՐ ՆԵՐԿՐԵԼ

Մարտ 18,2011 00:00

\"\"Կորեայի Հանրապետության եւ Սինգապուրի սահմանապահ ծառայությունները կալանել են միջուկային նյութերի եւ զենքի բեռներ, որոնք ուղղություն են վերցրած եղել դեպի Իրան: Այդ մասին հաղորդել է «Ֆրանսպրեսը»՝ վկայակոչելով ՄԱԿ-ում իր աղբյուրները:

Մաքսանենգ նյութերի երկու խմբաքանակ կալանավորվել էր դեռ դեկտեմբերին՝ Սեուլի օդանավակայանում, իսկ անցած սեպտեմբերին՝ Սինգապուրի նավահանգստում: Ի թիվս այլ նյութերի, բեռներում եղել են ռադիոակտիվ հումքով եւ ալյումինի փոշով լցված ավելի քան 400 կասկածելի սրվակներ, որոնք կարող էին օգտագործվել մարտագլխիկ պատրաստելու համար: ՄԱԿ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, որոնց համաձայն, Իսլամական Հանրապետությանն արգելվել է զենք եւ միջուկային ծրագրերի իրականացման համար կիրառելի որոշ տեսակների հումք ներկրել: Իրանի տարածք՝ արգելված նյութերի ներկրման եւս մեկ փորձը կարող է ՄԱԿ-ին եւ Միացյալ Նահանգներին ստիպել խստացնել Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել