Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւտրականները ցույց են անում նաեւ Բիշքեկում

Մարտ 18,2011 00:00

\"\"Մարտի 17-ի առավոտյան Բիշքեկում՝ «Օշի շուկայում» առեւտրով զբաղվող մարդիկ հանրահավաք են արել: Lenta.ru-ի մատուցմամբ, հանրահավաքի մասնակիցները պահանջել են ոչ միայն վերականգնել առեւտրի այն տաղավարները, որոնք ապամոնտաժվել էին քաղաքային իշխանությունների հրահանգով, այլեւ` Բիշքեկի քաղաքապետ Իսա Օմուրկուլովի հրաժարականը: Հանրահավաքը մեկնարկել էր երկրի կառավարության շենքի մոտ, որտեղ բախումներ են տեղի ունեցել առեւտրականների եւ նրանց շրջափակած ոստիկանների միջեւ: Ցուցարարները փորձել էին հաղթահարել կառավարության շենքի արգելապատնեշները, մյուսները դարպասներն էին փորձել կոտրել: Ու չնայած ոստիկանության գործադրած ջանքերին, երկու կանանց, այնուամենայնիվ, հաջողվել է անցնել արգելապատնեշներից ներս, բայց ոստիկանությունը նրանց բռնել է: Ցույցը տեղափոխվել է քաղաքապետարանի շենքի մոտ: Ակցիային մասնակցել է շուրջ 200 մարդ: Նրանք հրաժարվել են քաղաքապետի հետ բանակցություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել