Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնիան դեռ պայքարում է արդյունաբերական աղետի դեմ

Մարտ 18,2011 00:00

Ճապոնիան շարունակում է ջանքեր գործադրել՝ մարտի 11-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից վնասված ատոմակայանում հնարավոր մեծամասշտաբ աղետը կանխելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Աղբյուրի մատուցմամբ, այդ նպատակով ռազմական ուղղաթիռներով ջուր է լցվում Ֆուկուսիմայի ատոմակայանի 3-րդ ռեակտորի վրա, որտեղ խափանվել է հովացման համակարգը, ինչը կարող է հանգեցնել ատոմային վառելիքի ձողիկների հալմանը: Պաշտոնյաներն ասում են, որ 3-րդ ռեակտորում ճնշումը շարունակ աճում է, եւ վառելիքի մեջ պարունակվող պլուտոնիումի պայթյունը կարող է էլ ավելի մեծ աղետի պատճառ դառնալ:

Ատոմակայանի մյուս էներգաբլոկներում նույնպես վիճակը շարունակում է վտանգավոր մնալ: Իշխանությունները ատոմակայանին հարող տարածքներից տարհանել են հարյուր-հազարավոր մարդկանց։ Լրատվական գործակալությունները ընդգծում են, որ երկրաշարժի առաջին իսկ վայրկյաններից բոլոր ռեակտորների աշխատանքը մեխանիկորեն դադարեցվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել