Լրահոս
Օրվա լրահոսը

Օ ԴԸ ՍԵՆԸ ԿՕԳՆԻ ՏԱՎՈՒՇԻՆ

Մարտ 18,2011 00:00

Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը օրեր առաջ Ֆրանսիայում ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր են կնքել: Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսին Օ դը Սենի պատվիրակությունը՝ Պատրիկ Դեւեջյանի գլխավորությամբ եղել է Տավուշում, մայիսի 22-ին ստորագրվել էր համատեղ նկատառումների հուշագիր, որով մարզում մի քանի գյուղատնտեսական ծրագիր է իրականացվել:

Մարտի 4-ին կնքված պայմանագիրը նպատակ ունի Տավուշում զարգացնել գյուղատնտեսական ենթակառուցվածքները՝ բարելավել ինքնահոս ջրանցքները եւ պոմպակայանները, կառուցել ագրոբազաներ, զարգացնել անասնապահությունը եւ տնկարանային տնտեսությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել