Ներկայումս Տավուշի մարզպետարանի 3 աշխատասենյակներում վրացական համարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծման համար պետական անտոկոս վարկի տրամադրման պայմանագրերի կնքման գործընթաց է ընթանում: Մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տվյալներով գրանցվել է 616 վրացական համարանիշներով մեքենա, որից 577-ը համապատասխանում է անտոկոս վարկ հատկացնելու պայմաններին: Ճշտվել են ավտոմեքենաների մաքսային արժեքները: Արդեն կնքվել է վարկ ստանալու 203 պայմանագիր, այս գործընթացը կշարունակվի մինչեւ մարտի 25-ը: