Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կաշառք ստանալու դեպքի առթիվ

Մարտ 18,2011 00:00

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից «Առավոտին» տեղեկացրին, որ հարուցվել է քրեական գործ՝ սոցիալական ծառայության տարածքային բաժնի գլխավոր մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ: Պարզվել է, որ Մ. Թումանյանը, 1999 թ. աշխատել է Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ: Վերջինս Վանաձորի բնակչուհի Տ. Հովհաննիսյանի ընտանիքի անդամների բացակա լինելու հանգամանքն անտեսելու, ինչպես նաեւ նպաստառուների ցուցակում մնալու եւ նպաստ վճարելու համար 2010-2011թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Տ. Հովհաննիսյանից պահանջել եւ նույն քաղաքի թիվ 18 փոստային բաժանմունքի պետ Ա. Ավագյանի միջոցով եւ օժանդակությամբ ստացել է ընդհանուր 175 000 դրամ կաշառք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել