Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայփոստի» պետը կեղծել է հանգուցյալի ստորագրությունը

Մարտ 18,2011 00:00

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր՝ «Հայփոստ» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղերի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում կատարելու դեպքերի առթիվ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, պարզվել է, որ Մ. Օսյանը 2010թ. նոյեմբերից աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղի թիվ 2039 բաժանմունքում՝ որպես բաժանմունքի պետ: 2011թ. հունվարի 5-ին Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի կենսաթոշակների վճարման ցուցակում կեղծել է հանգուցյալ Ռ. Հարությունյանի ստորագրությունը, դրամարկղից ելքագրել եւ յուրացրել է վերջինիս անվամբ ձեւակերպված, վարչական պատասխանատվություն առաջացնող կենսաթոշակի գումարը:Իսկ Շ. Վարդումյանը, որը 2006թ. նոյեմբերից մինչեւ 2010թ. սեպտեմբեր ամիսը աշխատել է Վանաձորի թիվ 16 փոստային բաժանմունքում՝ որպես բաժանմունքի պետ, կենսաթոշակների վճարման փաստաթղթերում կեղծելով կենսաթոշակառու Ռ. Խումարյանի ստորագրությունը, վերջինիս անվամբ ստացել է 839 841 դրամ կենսաթոշակային գումար: Այդ գումարից 107 000 դրամը Ա. Բոյաջյանի միջոցով նա փոխանցել է Ռ. Խումարյանին, իսկ մնացած 732 841 դրամը՝ յուրացման եղանակով հափշտակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել